կարևոր
619 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-19 22:55
Հասարակություն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազ չի լինի

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Վարդանանց, Վրացյան, Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունու, Եր. Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի, Գրողների, Արհեստավորների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։