կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 21:53
Հասարակություն Տարածաշրջան

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս

«Գեղարդ» վերլուծականը գրում է.

«Վերևում՝ Աթաթյուրքի ոսկեզօծ կիսանդրին, դիմացը՝ գյուղապետարանի շենքը։ Երբեմն մեկ լուսանկարն իսկապես բավական է մի ամբողջ պատմություն պատմելու համար։ Սա Արդվինի շրջանի Յոլուսթու գյուղն է։ Գյուղապետարանի շենքի անմիջապես դիմաց՝ մայթի եզրային հատվածում, այսօր կարելի է տեսնել հայկական տապանաքար։ Այն պարզապես դարձել է մայթի մի մասը՝ մի քար, որի վրայով մարդիկ անցնում են՝ հաճախ նույնիսկ չնկատելով, որ այն ժամանակին ինչ-որ մեկի գերեզմանաքարն է եղել։ Ներքևում՝ հայկական տապանաքարն է, վերևում՝ Աթաթյուրքի ոսկեզօծ կիսանդրին, դիմացը՝ ներկայիս տեղական իշխանության շենքը։

Անցյալը, պետության պաշտոնական խորհրդանիշն ու ներկան՝ բառացիորեն մի քանի մետրի վրա։ Այսօր այդ պատմություններից մեկը պատվանդանի վրա է, իսկ մյուսը՝ ներքևում՝ մարդկանց ոտքերի տակ։ Մեկ լուսանկարում կարելի է տեսնել գյուղի անցյալն ու ներկան։ Բայց մի կարևոր հարց՝ ինչպե՞ս է մի երկիր վերաբերում իր տարածքում պահպանված անցյալի հետքերին․ երբ այս տապանաքարը ներառել են մայթի ծածկի մեջ, իսկապե՞ս չեն հասկացել, թե ի՞նչ քար է դա։ Թե՞ հակառակը՝ շատ լավ գիտակցել են․․․ Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Բայց այնտեղ, որտեղ երբեմն հայտնվում է պատմությունը, շատ ավելի խոսուն է, քան ցանկացած պատասխան։

Հայերը դարեր շարունակ ապրել են Արդվինում և հարակից շրջաններում։ Նրանք այստեղ ունեցել են գյուղեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ․․․»։