|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը ու պարզաբանել, թե 1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 1 հաղորդման սցենարի ձեռք բերման համար։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, առանց մրցույթի պայմանագիր է կնքել Գառնիկ Մակվեցյան անհատ ձեռնակատիրոջ հետ։ Պայմանագրով 1 միլիոն դրամը փոխանցվել է ԱՁ-ին՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կարիքների համար Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանի հաղորդման սցենարիստի ծառայությունների ձեռքբերման համար։ Այս հաղորդման հյուր էր գնացել Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, սցենարների պատվիրման մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել էր պաշտոնական բաց աղբյուրներից։
ՀԸ-ն հաստատում է, որ սցենարներ պատվիրվել են, բայց վստահեցնում, որ նշված գումարը չի վճարվել միայն մեկ սցենարի, այլ եթերաշրջանի բոլոր սցենարների համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։