կարևոր
631 դիտում, 48 րոպե առաջ - 2026-10-19 12:53
Հասարակություն

Լատվիայում պնդում են, որ հայկական կանաչ թեյում արգելված պեuտիցիդ է հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն հերքել է դրա հայկական ծագումը

Լատվիայում պնդում են, որ հայկական կանաչ թեյում արգելված պեuտիցիդ է հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն հերքել է դրա հայկական ծագումը

Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը (ՍԱԾ), իրականացնելով սահմանային վերահսկողություն, հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում (ԵՄ) արգելված պեստիցիդի մնացորդներ, հայտնում են լատվիական ԶԼՄ-ները՝ հղում անելով ծառայության հրապարակած տեղեկատվությունը:

Հայկական ծագման կանաչ թեյի 57,6 կիլոգրամանոց խմբաքանակում («8810» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն լաբորատոր եղանակով հայտնաբերել է ԵՄ-ում արգելված «տոլֆենպիրադ» պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ «լամբդա-ցիհալոտրինի» և «թիամետոքսամի» առավելագույն թույլատրելի մնացորդային քանակությունների գերազանցում:

Իր հերթին, Ղազախստանից ներմուծված մանանեխի սերմերի 22 տոննայանոց խմբաքանակում («248K-2013» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն հայտնաբերել է էրուկաթթվի առավելագույն թույլատրելի քանակի գերազանցում:

Ծառայությունից նշում են, որ երկու խմբաքանակների իրացումն էլ արգելված է, և դրանք կոչնչացվեն կամ կուղարկվեն երրորդ երկիր:

Հայկական ԶԼՄ-ներին ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել: