կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 13:49
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ

Ֆրանսիական «Հայրենասերներ» (Les Patriotes) կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն պահանջել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ գրանցված զանգվածային անկարգություններից և բախումներից հետո։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ուղղված գների աճին։

Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բռնի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, խռովություններով և վանդալիզմի դրսևորումներով։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիացի պաշտոնյա Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1200 մարդ։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանության պետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։