|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հետադարձ հայացք»
Ուղիղ 21 տարի առաջ՝ 2005թ. հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկեց առաջին մարդահամարը։ Այն նախատեսված էր հոկտեմբերի 18-27-ը և դարձավ 1989 թվականի խորհրդային մարդահամարից հետո տարածաշրջանի բնակչության վերաբերյալ առաջին ամբողջական մարդահամարը։ Այս մասին կարդում ենք «Գոյամարտ» ֆեյսբուքյան էջից։
Մարդահամարի անցկացումը նշանակալի էր ոչ միայն վիճակագրական, այլև քաղաքական և պետականաշինական տեսանկյունից։ Այն նպատակ ուներ ստանալ բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, բնակավայրերի, միգրացիայի և սոցիալ-ժողովրդագրական այլ ցուցանիշների համակարգված պատկերը։
Հետագայում հրապարակված վերջնական տվյալների համաձայն՝ Արցախի մշտական բնակչությունը կազմել էր 137 737 մարդ, որից 49 986-ը՝ Ստեփանակերտում։ Քաղաքային բնակչությունը կազմում էր 47 տոկոս, գյուղականը՝ 53 տոկոս։