կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-17 17:58
Աշխարհ

Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկի

Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրել։ Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է ևս 70 միլիարդ եվրոյի օգնություն՝ պաշտպանության ամրապնդման, սպառազինության ձեռքբերման և մեր դիմակայունության համար։ Սա իրատեսական գումար է։ Ես խնդրում եմ ձեզ հատկացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները հաջորդ տարվա համար և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։