|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին հայտնել է, որ Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և մշակել երկկողմ ռազմավարական փաստաթուղթ, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը տնտեսական և տարանցիկ հաղորդակցությունների ոլորտներում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, ուրբաթ երեկոյան, Հայաստան կատարած այցից հեըո, որտեղ մասնակցել է COP17 գագաթնաժողովին, Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մասնագիտական հանդիպումներ անցկացնեն՝ համատեղ ռազմավարական փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
Իրանի նախագահը տարածաշրջանային քննարկումների կարևոր ուղղություններից է համարել հաղորդակցային և տարանցիկ երթուղիների զարգացումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աշխարհագրական հնարավորությունները Եվրոպա, Պարսից ծոց, Աֆղանստան և Հնդկաստան տանող երթուղիներին կապելը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև մշակութային և քաղաքական կապերի ամրապնդման համար։
Անդրադառնալով Իրանի, Հայաստանի և Վրաստանի ընդհանուր հնարավորություններին՝ Փեզեշքիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ փոխգործակցության զարգացումը կարող է նպաստել փոխադարձ շահերի ապահովմանը և կառուցողական կապերի ամրապնդմանը»