կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-17 09:49
Քաղաքական

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել․ «Հրապարակ»

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:

Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։ Ջուլիետա Ազարյանը Տիգրան Ավինյանի խոսնակ է նշանակվել, Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի օգնական եւ այնքան էր ոգեւորվել, որ մի հիացական դիֆերամբ ձոնել նոր շեֆին»։