կարևոր
424 դիտում, 45 րոպե առաջ - 2026-10-16 22:30
Հասարակություն

Գյումրու ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի էլեկտրիկը էլեկտրահարվել է և մшհшցել տեղում

Գյումրու ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի էլեկտրիկը էլեկտրահարվել է և մшհшցել տեղում

Երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրու ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում։ Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը

«Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մասնաճյուղի էլեկտրիկը աշխատանքի ժամանակ էլեկտրահարվել է և մահացել տեղում։ Մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 60 տարեկան է եղել։

ArmLur.am-ը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.

«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է։

Ցավում ենք շատ և մեր վշտակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրու «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է։

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն»,-ասվում է լուրում։