կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 22:52
Աշխարհ

Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով. Պեսկով

Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով. Պեսկով

Ռուսաստանը չպետք է իր զարգացման ընթացքում քայլեր ձեռնարկի միայն Արևմուտքին հակադրվելու համար, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մոսկվան միշտ ողջունում է այն երկրների պատրաստակամությունը, որոնք ցանկանում են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել»,-հայտարարել է Պեսկովը՝ անդրադառնալով նաև Մոլդովային.

«Մոլդովան Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար պետք է հրաժարվի ռուսատյացության վրա հիմնված քաղաքականությունից և ազատ արձակի քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին»։