կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 18:13
Հասարակություն

Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել

Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։

Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից, իսկ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ»-ն է։