|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Թեև երեկ այլ հայտարարություն էին տարածել , սակայն այսօր ասացին, որ սա զուտ ՔՊ-ի հանդիպումն է արցախցիների հետ, ուստի մենք դուրս եկանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ՄԻՊ մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
«Ես կուզենամ հիշեցնել, որ 2 շաբաթ առաջ մեր նախաձեռնությամբ տեղի ունեցավ արցախահայության իրավական, սոցիալ- տնտեսական հարցերին նվիրված քննարկում, որին ավելի քան 70 մասնակից կար՝ արցախահայությանը ներկայացնող բոլոր շերտերից, սակայն ՔՊ-ի ներկայացուցիչները հայտարարություն արեցին ու դուրս եկան՝ ասելով, որ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումն իրենց համար անընդունելի է՝ առանց լսելու, ինչպիսի լուրջ մարտահրավերների են բախվում արցախահայությունը։ Սա մեր համար անընդունելի է, մեր համար անընդունելի է ուրանալն ու Արցախի էջը փակված համարելը, ինչը ՔՊ-ի պաշտոնական քաղաքականությունն է։ Հետաքրքիր են նաև զուգահեռները, Եվրոպական դատարանում վիճարկվում են արցախահայության գույքայրին իրավունքները, ու Արցախի Հանրապետությունը որպես երևույթ անգամ այնտեղ ոչ ոք չի կարող ջնջել»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով քննարկմանը՝ Գալստյանն ասաց, որ շատ նեղ շրջանակ էր մասնակցում հանդիպմանը, ավելին արցախահայությանը ներկայացնող առանձնապես դեմքերին չի տեսել։