կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 15:39
Քաղաքական

Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն

Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»։