կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 14:48
Աշխարհ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել 5 հեռուստաալիքի նկատմամբ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել 5 հեռուստաալիքի նկատմամբ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգում է ABC, CBS, CNN, NBC և Fox News հեռուստաալիքների գործողությունները՝ կապված Սպիտակ տան հեռուստատեսային խմբի միջոցով նախագահ Դոնալդ Թրամփի միջոցառումները ժամանակավորապես լուսաբանելուց նրանց համատեղ հրաժարվելու հետ։

«Առևտրային մրցակիցների խմբային բոյկոտները կարող են խախտել Շերմանի օրենքը։ Հակամենաշնորհային ստորաբաժանումը պարզում է՝ արդյոք այս լրատվական կազմակերպությունները խախտել են օրենսդրությունը»,- հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլի Քովինգթոնը։

Հիշեցնենք՝ հեռուստաալիքները դադարեցրել էին խմբի աշխատանքը, երբ սեպտեմբերի 19-ին Սպիտակ տունը զրկել էր CNN-ին, MS NOW-ին և Politico-ին մուտքի հնարավորությունից։ Այս լրատվամիջոցները դիմել էին դատարան՝ պնդելով, որ վարչակազմն իրենց պատժել է խմբագրական քաղաքականության համար։