կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 13:38
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ գիշերը Քանաքեռում հնչած կրшկոցների դեպքից

Նոր մանրամասներ՝ գիշերը Քանաքեռում հնչած կրшկոցների դեպքից

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։

Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։

Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է։