կարևոր
544 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 17:49
Աշխարհ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Այսօր մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք նաև հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերականգնումը, որոնք «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կոնցեսիայի տակ են։ Մենք ընդգծել ենք, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին այս հարցում, մասնավորապես՝ Երասխից մինչև Նախիջևան և Շիրակից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապի ապահովման առումով», - ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այս որոշումները կայացվել են նախագահի մակարդակով դեռևս հունվարին։

«Եվ մենք այստեղ սպասում ենք, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը։ Կարծում եմ՝ մոտ ապագայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք կառաջ մղեն այս հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ «գնդակը նրանց դաշտում է»։