|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը` իրենց դիմումները, այսինքն` մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։ Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի է, ներկայացվում են առցանց հայտագրման միջոցով, նախարարությունը հաստատում է դիմումը եւ նշանակում քննության օր եւ ժամ: Իսկ հերթական հայտարարագրման վերջնաժամկետը երեկ էր: Տասնյակ ուսուցիչներ իրենց հայտերի հաստատումը չէին ստացել, չէին կարողացել նաեւ ողջ օրը նախարարությունից պարզաբանում ստանալ` նրանց հարյուրավոր զանգեր մնացել էին անպատասխան: Հերթական անփույթ ու անկազմակերպ գործելաոճի պատճառով գործընթացը տապալվել է: Այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն ստիպված եղավ հայտարարել, որ հայտագրման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Իսկ թե որն է եղել խնդիրը, մեզ չմանրամասնեցին։