կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 15:29
Տարածաշրջան

Վրաստանում տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձինք կազատվեն գույքահարկից

Վրաստանում տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձինք կազատվեն գույքահարկից

Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները, որոնց համաձայն՝ տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձինք կազատվեն գույքահարկից։

Նախկինում գործում էր բազմաստիճան համակարգ՝ 40 հազար լարի շեմով և տարբեր դրույքաչափերով։ Այժմ սահմանվել է միասնական՝ 100 հազար լարի շեմ (38,3 հազար դոլար), որից ցածր եկամուտ ունեցող անձինք գույքահարկ չեն վճարի։

Փոփոխությունը կվերաբերի 81 հազար ընտանիքի։ Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո և կտարածվի 2026 թվականին հայտարարագրման ենթակա հարկի վրա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը մեղադրելով տեսախցիկների ու տարբեր վճարների միջոցով ժողովրդին թալանելու համար։

Այդուհանդերձ, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց թե՛ տեսացիկների թիվը, թե՛ աստղաբաշխական մեծության հասավ «կարմիր գծերի» վճարը, թե՛ աղբահանության վճարը, որը Երևանում հաշվարկվեց անտրամաբանական կերպով՝ ըստ մակերեսի, թե՛ գույքահարկը, որը միայն 2021-2025 թթ․ բնակարանների ու հասարակական տարածքների համար աճեց ավելի քան երեք անգամ և դեռ շարունակում է աճել անտրամաբանական կերպով։