կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 19:57
Քաղաքական

ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին. Արտակ Զաքարյան

ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Որքան գիտեմ, մինչև Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները, ամերիկյան պատմության մեջ միայն մեկ մարդ է համատեղել։ Դա Հենրի Քիսինջերն էր։

Եթե մեկնաբանելու լինենք վերջին շրջանում Ռուբիոյի՝ Իրանի նկատմամբ բավական կոշտ դիրքորոշումը, ապա առաջիկա ժամանակահատվածի համար հասկանալի է դառնում ամերիկյան քաղաքականության ուղղությունը։

Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին։

ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները, ս.թ. հուլիսին հաստատված հրադադարի ձախողումից հետո, առաջին անգամ փորձ են արել բանակցել։ Ըստ աղբյուրի, Իրանի արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները, Քաթարի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել։

Թեհրանը ներկայացրել է իր պայմանները: Վաշինգտոնն արձագանքել է առաջարներին, ինչն այժմ ուսումնասիրվում է Իրանում։ Առայժմ առաջընթաց չկա, սակայն փաստ այն է, որ բանակցային խողովակը գործարկվել է։

Բանակցային գործընթացին միջամտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Tasnim գործակալությունը նշել է, որ Արաղչին կապ է հաստատել Ուիթքոֆի հետ՝ առանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվության և պահանջվում է պարզաբանել, թե ո՞վ է նման լիազորություն տվել։

Եթե վստահենք այս պատմությանը, ապա ստացվում է, որ պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար։ Հետևաբար, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն, չի ցանկանում քաղաքական գործիչներին ու դիվանագիտությանն իրավունք տալ ինքնուրույն որոշելու խաղաղության գինն ու Հորմուզի ճակատագիրը»: