կարևոր
799 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-17 14:53
Քաղաքական

ՌԴ ներդրումներով հայկական ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու

ՌԴ ներդրումներով հայկական ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի այն ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, անվանել է ռեյդերային զավթում, փոխանցում է ТАСС-ը։

«Անբարեկամական քաղաքականությունն ու բացահայտ «երկակի չափանիշները» դրսևորվում են Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքում։ Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»», - ասել է նա Անվտանգության խորհրդի գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ։

«Միևնույն ժամանակ, առաջ քաշվող փաստարկներն անկեղծորեն անհեթեթ են։ Օրինակ՝ այն պնդումը, թե Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները, եթե շարունակվի Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի կողմից», - շարունակել է Շոյգուն։