|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հերթական դեպքերը գրանցվել են Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ, 5 նռնակ՝ պայթուցիչներով։
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնել նաև Եղեգնաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը։ Նա մարզային վարչություն է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
«ՆԳՆ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: Միաժամանակ հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր»,- նշվում է հաղորդագրությունում: