կարևոր
739 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-15 21:04
Հասարակություն Քաղաքական

Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան

Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրում է․

«Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության ամենա չհայանպաստ մասն այն չէ, որ հերթական անգամ ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող երթուղին անվանվել է «Զանգեզուրի միջանցք»։

Ամենամեծ խնդիրը հետևյալ ձևակերպումն է․ «Նախիջևան-Թուրքիա երթուղու 42 կմ հատվածն անցնում է Հայաստանի տարածքով»։

Այսինքն՝ Հարավային Կովկասում կառուցվող նոր միջազգային ավտոճանապարհը և երկաթուղին, որոնք արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարսի մրցակիցն են լինելու, և որոնց մի մասն է լինելու Սյունիքի մարզով անցնող հատվածը (TRIPP-ը), Նախիջևանից հետո չեն մտնելու Հայաստան ու անցնելու Երևանով, այլ Նախիջևանից անմիջապես անցնելու են Թուրքիա։

Դա նշանակում է, որ այս միջազգային երթուղին գծվում և իրացվում է այնպես, որ հնարավորինս քիչ անցնի Հայաստանով, որպեսզի Հայաստանն ունենա հնարավորինս քիչ ներգրավվածություն, քիչ եկամուտ և քիչ ազդեցություն։

Չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհի եկամուտների 74 % էլ գնալու է ԱՄՆ-ին, այլ ոչ թե Հայաստանին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր տարածքով անցնող երթուղու եկամուտը ոչ ոքի հետ չի կիսելու և, ի տարբերություն Հայաստանի, անխոչընդոտ ճանապարհ ապահովելու պարտավորություն չի ստանձնել, որ մեր երկրով անցնող ճանապարհի վերաբերյալ ադրբեջանական ղեկավարն ասի, որ ադրբեջանցին հայի երես չի տեսնելու»։