կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-14 16:19
Աշխարհ

Թուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններ

Թուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններ

Թուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններ և ապահովել դրանց անվտանգության համար անհրաժեշտ պայմանները, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի նախարարների կաբինետի աղբյուրը։

«Կողմերի կողմից Ստամբուլում բանակցություններ անցկացնելու մասին որոշում ընդունվելու դեպքում թուրքական իշխանությունները կարող են սեղմ ժամկետներում կազմակերպել հանդիպումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները դրա անվտանգությունն ապահովելու համար։ Թուրքական կողմն ունի նման փորձ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն տեսանելի ապագայում, Կրեմլը պահպանում է իր բացությունը։

Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կարող են շարունակվել Աբու Դաբիում։ Տարվա սկզբին ԱՄԷ-ում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։