կարևոր
949 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-11 21:31
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում, մարզահամալիր տանող ճանապարհին բախվել են 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Rolls Royce» մակնիշի և 35-ամյա Գոռ Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Մ․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։