կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 22:25
Հասարակություն Մշակույթ

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և «Պռեգոմեշ»-ի ապրանքատեսակներ

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և «Պռեգոմեշ»-ի ապրանքատեսակներ

«Աննկարագրելի շնորհակալ ենք ձեր մտահոգության և անհանգստույան համար»,- այս մասին հայտարարություն է տարածել Պռեգոմեշի թիմը:

«Քանի որ մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է։

Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեր հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվ»,- ասված է «Պռեգոմեշի» էջում: