|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
«Բաքվում գտնվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն, պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում․ նրանք չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Նրանց այլ իրավունքներն էլ են խախտվում, բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, ունեն նաև կարճատև և երկարատև այցելությունների իրավունք, այս իրավունքները ևս չեն պահպանվում։ Միակ բանը, որը տրամադրված է՝ վերահսկելի հեռախոսային զանգերն են, որոնց հաճախականությունը և տևողությունը տարբեր են, և բոլոր զանգերը վերահսկվող են, դրանք հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են հարկադիր ընդհատման երթարկվել»,- նշեց Սահակյանը։
«Հեռախոսազանգերի ընթացքում վերջին ամիսներին ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը և մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնությունը պատշաճ կերպով չի կազմակերպվում»,- հավելեց իրավապաշտպանը։
։