կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 17:30
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուրախությամբ է արձանագրում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորում են՝ շեշտելով, որ այդ գործընթացը սկսվել է Պրահայում 2022 թվականին և իր շարունակությունն ունեցել 2026թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Ինչպես Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեխիայի նախագահն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։ Նա նկատի ունի Պրահայում 2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում կայացած քառակողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մենք լավ լուր ունենք առ այն, որ Հարավային Կովկասում, որը երկար ժամանակ հակամարտության գոտի էր, իրավիճակը հանդարտվել է, և Հայաստանի ու Ադրբեջւանի հարաբերությունները կարգավորվում են։ Այդ ճանապարհը սկսվել է Պրահայում 2022 թվականին և ավարտվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը նոր շունչ են ստացել», - ասել է Պետր Պավելը։

Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները կամրապնդվեն, ինչով շահագրգռված են նաև Չեխիան ու Եվրամիությունը։