|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, Ջրային կոմիտեն՝ Հողի եւ ջրի կոմիտե: Ոչ միայն անունները կփոխվեն, այլեւ դրանք կանցնեն կառավարության ենթակայության տակ: Պետգույքի եւ ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ի համակարգում են։ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի, անգամ ամենաանկարեւոր կառույցները վերցնում է իր ենթակայության տակ: Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ երկու կառույցներում էլ մեծ քանակությամբ փող կա` բուն պատճառը դա է»։