կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:43
Քաղաքական

Արցախի զինանշանի և դրոշի առջև պարտավորություն ունենք, մենք պիտի գործ անենք․ Տիգրան Թորոսյան

Արցախի զինանշանի և դրոշի առջև պարտավորություն ունենք, մենք պիտի գործ անենք․ Տիգրան Թորոսյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է ընթանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։