կարևոր
829 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 17:21
Աշխարհ

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության հարցում ՌԴ-ի դիրքորոշման համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության հարցում ՌԴ-ի դիրքորոշման համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև հակամարտության ընթացքում ցուցաբերած դիրքորոշման համար, գրում է  РИА Новости-ն։

«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար… Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ պատերազմի, հակամարտության և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ժամանակ ձեր դիրքորոշման համար։ Դուք աջակցել եք մեզ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ այլ միջազգային կազմակերպություններում», - ասել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։