|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լավ, մանրամասն և կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Կարևոր է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային թիմերի միջև երկխոսությունը մշտական բնույթ է կրում, և այժմ քննարկում ենք Ուկրաինա այցելության ամսաթիվը։ Այս այցը շատ օգտակար կլիներ խաղաղությանն ուղղված լուծումներ մշակելու համար։
Տեղեկացրի նաև ռազմադաշտում տիրող իրավիճակի մասին, որտեղ Ռուսաստանի ձեռքբերումներն չնչին են և ձեռք են բերվում հսկայական կորուստների գնով, ինչպես նաև օդային հարվածների մասին»,- նշել է Զելենսկին: