կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 18:56
Հասարակություն

Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ

Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ

Քննչական կոմիտեից 24News-ին հայտնել են, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով:

2 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այսօր վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա։