|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է․․․ Նախագահը ճաղերի հետևում է։ Թերևս այս իրավիճակը լավագույնս կարելի է նկարագրել Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսի հայտնի արտահայտությամբ․ «Ժամանակը խախտվե՜լ է իր հունից…»:
Մարդ, ով անուրանալի ներդրում է ունեցել հայկական երկու պետությունների կայացման, պատերազմում հաղթանակի ու տնտեսության վերականգնման հարցերում այսօր ճաղերի հետևում է։ Ճաղերի հետևում են Արցախի Հանրապետության բոլոր նախագահները։ Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում։
Ճաղերի հետևում են Հայաստանի ընդդիմության մյուս ղեկավարները։ Շատերի դեմ քաղաքական հետապնդումները քողարկող շինծու քրեական գործեր են հարուցված։ Հիրավի, ժամանակը խախտվել է իր հունից․․․․»: