կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 17:50
Աշխարհ

Վրաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ COP17–ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Գործադիր մարմինը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն զրուցել են հեռախոսով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

«Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է», - ասված է հաղորդագրությունում։