կարևոր
451 դիտում, 5 ժամ առաջ - 2026-08-27 14:31
Իրավական

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրա առողջական վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց: Այս մասին ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝  ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Ես բժիշկ չեմ, բայց որքանով քննարկել եմ մասնագետների հետ և ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, իրավիճակը խնդրահարույց է։ Շուրջ երկու շաբաթ առաջ ստենտավորված պացիենտին, ելնելով նաև այն ախտանիշներից, որոնք ուներ պարոն Քոչարյանը, խորհուրդ է տրվում առնվազն ևս 2 շաբաթ գտնվել վերահսկողության տակ։ Պարտադիր չէ հենց հիվանդանոցում․ այլ պայմաններում գուցե հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չլիներ, բայց սրացումն անցնելուց հետո դուրս գրելը հնարավոր է միայն այն պայմանով, որ սրացումների դեպքում հնարավոր լինի շատ արագ վերադառնալ բուժհաստատություն»,– նշել է նա։