կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 18:41
Հասարակություն

Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն. կա 9 տուժած

Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն. կա 9 տուժած

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների  ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները եկել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։