|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի ցանկության մասին։
«Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության նման կարևոր կազմակերպությանը, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ», - ասել է Պեսկովը։
Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի մտադրությունը՝ դիմելու ԵՄ անդամակցությանը՝ խորհուրդ տալով հիշել տասնամյակներ առաջ դիմում ներկայացրած Թուրքիայի և այլ երկրների փորձը։
Պեսկովը նաև նշել է, որ դիմումը ներկայացնելուց հետո Երևանը պետք է սկսի իր օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացը եվրոպական չափանիշներին, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված չափանիշներին։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը, հայտարարել էր, որ Երևանը չի պլանավորում ակտիվացնել իր աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում առաջիկա հինգ տարիների ընթացքում։