|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա»,- «Վեստի» տեղեկատվական համակարգին տված մեկնաբանությունում ասել է Ուշակովը:
Ռուսական կողմը նախկինում ևս բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ռազմաճակատի ընթացիկ գծով չի դիտարկում որպես կարգավորման տարբերակ: Մոսկվայում նաև նշել են, որ հակամարտության ավարտի պայմաններից մեկը համարում են ուկրաինական զորքերի դուրսբերումն այն տարածքներից, որոնք Ռուսաստանն իրենն է համարում: