|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր ձևաչափերով Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը։ Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից, անդրադարձել նորընտիր խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։