|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամենայն հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում կատարել է խաղողի օրհնության կարգ։
«Մենք միաժամանակ հայց և աղոթք առ աստված բարձրացրեցինք, որպեսզի սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն հեղվեն շնորհներն ու օրհնությունները մեր կյանքին։
Մեր կյանքը դառնա պտղաբեր, բարությամբ ու բարիքներով, և մենք, մեր ժողովրդի զավակները ի Հայաստան և ի սփյուռս, լավատեսությամբ, հույսով ու հավատքով, շարունակել, արարել շենացնել մեր հայրենիք և բարո դարձնել մեր ժողովրդի կյանքը, որպեսզի կարող լինենք մշտապես հեռու վանել ժամանակների մատուցած բոլոր փորձությունները»,-հավատացյալներին ուղղված խոսքում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։