կարևոր
2122 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-15 09:08
Քաղաքական

Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից. «Հրապարակ»

Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ազատվելը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը: Դրանք արցախցիների իշխանամետ խմբերն են, որոնց այս իշխանությունը երբեմն-երբեմն օգտագործում է ընդդեմ արցախյան իշխանությունների եւ Արցախի մասին հիշող շրջանակների:

Սրանց միջոցով են տարբեր ակցիաներ իրականացրել, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ եւ բնակապահովման ծրագրից գոհունակություն բեմականացրել, սոցցանցերում օգտագործել եւ այլն, բնականաբար` ոչ անվճար հիմունքներով: Այդ խմբերը նաեւ սոցիալական խնդիրներ են լուծել Արմեն Գրիգորյանի միջոցով՝ կապ հաստատելով եվրոպական դոնոր ընկերությունների հետ: Մեզ ասացին,որ երկու օր է՝ այդ շրջանակներում սուգ է, նրանք սկսել են խոստովանել, որ Արմեն Գրիգորյանն է եղել իրենց համակարգողն ու հովանավորը: