|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր «LEGIST» փաստաբանական թիմը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը վերաբերում է «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշման դեմ Հովհաննես Սահակյանի փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած վերանայման բողոքին։ Այս մասին հայտնում են գրասենյակից։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի բողոքի այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։
Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։
Հիշեցնենք՝ լրագրողի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանն ասել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր.
«Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։