|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2018թ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2020թ․ հուլիսին։
Գրիգորյանը ունի նաև «Տոյոտա մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ․ արտադրության, որը գնել է 2023թ-ի հունիսին։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 7 մլն 797 հազար 118 դրամ գումար։ Եկամուտները կազմել են 36 մլն 542 հազար 342 դրամ, որից 31 մլն 22 հազար 387 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 5 մլն 519 հազար 955 դրամը՝ եկամտահարկի վերադարձից։
Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված 8.6 մլն դրամ վճարում է արել»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: