|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի շուրջ 24News-ը մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժ/պ Տ․ Մովսես քահանա Սահակյանից, որը նշեց՝ գործ ունենք ատելության խոսքի հետ։
«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք և երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։
Մերժելի այս երևույթը վիրավորում է մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացելոց բարեպաշտական զգացումները, նոր բաժանարար գծեր անցկացնում մեր հասարակության մեջ։
Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջև ծառացած բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր և խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների և հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների և զազրախոսության, հարկ է դրսևորել պատասխանատվություն և հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ և չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի և նենգամտության տարածման վայր», - նշել է Տեր Մովսեսը։