կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 13:07
Քաղաքական

8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչքան Հայաստանի վիճակը վատանում է, այնքան վարչապետի կայֆերը շատանում են․

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում իր «նվագելու», թմբակահարելու տեսանյութ է տեղադրել և գրել ․ «Այսօր երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք օգոստոսի 22-ին՝ Սևանի ափին, Վարչաֆեստում»։

Հայաստանի անվտանգային, տնտեսական, արտաքին-քաղաքական, ներքաղաքական, սոցիալական վիճակն առավել քան մտահոգիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխանակ դրանցով զբաղվի, շարունակում է պարապ վախտի խաղալիքներով զբաղվել, «Վարչաբենդում» և «Վարչաֆեստում» թմբուկ խփել, «Վարչապետի գավաթ» մրցումներ կազմակերպել, դրանց միջոցով մսխել պարտքերի տակ խրված Հայաստանի պետական բյուջեից զգալի գումարներ։ Ավելի քան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ»։