կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 09:27
Քաղաքական

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, այսպես կոչված, անկլավների հարցն օրակարգ կմտնի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Բանն այն է, որ Ալիեւը նախ անխոչընդոտ կերպով Արցախի հարցն է ուզում վերջնականապես փակել՝ Սահմանադրության նախաբանից հանելով հղումն Անկախության հռչակագրին, ապա նոր միայն անցնել Հայաստանի սահմաններին։

Քանի որ, դիցուք, ճակատագրական նշանակություն է ունենալու Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, եւ եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա Ալիեւը կարող է վերջնականապես մոռանալ, որ հայ ժողովուրդը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի։

Բանն այն է, որ Տիգրանաշենը կորցնելը ռազմավարական նշանակություն է ունենալու մեզ համար, Վայոց Ձորն ու Սյունիքը դրա արդյունքում կարող են կտրվել Հայաստանի հյուսիսային հատվածից։ Ի դեպ, ՔՊ-ում որոշ շրջանակներ շարունակում են այն դիրքորոշմանը մնալ, որ պետք է Արծվաշենն ու Տիգրանաշենը փոխանակել, սակայն Փաշինյանը կատեգորիկ դեմ է այս տարբերակին, թե իբր չի կարող առանց հանրաքվեի զիջել ՀՀ սուվերեն տարածքը, այն է՝ Արծվաշենը։