|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախկինում դատապարտված Ուկրաինայի քաղաքացիների 224 անունից բաղկացած ցանկ և պատրաստ է նրանց փոխանակել Կիևի կողմից 2014 և 2022 թվականներից պահվող ռուսների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պարբերաբար Ուկրաինային տրամադրում է այն ռուսների ցուցակները, ում սպասում են տանը: