կարևոր
1072 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 17:54
Հասարակություն

Արագածոտնի մարզում վթարի ենթարկված Opel-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Արագածոտնի մարզում վթարի ենթարկված Opel-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 11-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն օրը ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչներ պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Մ.-ն է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում, 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել «Մուլտի Տրանս»-ի՝ ժողովդրի լեզվով ասած տրանսպորտի «կանեցի» աշխատակիցներն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։