կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 22:58
Տնտեսական

ԵԱՏՄ-ում կսահմանակարգվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ-ում կսահմանակարգվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ անդամ երկրները կմիասնականացնեն մարքեթփլեյսների և վաճառողների գործունեության կանոնները։ Դրա համար անհրաժեշտ կլինի ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք վերազգային ակտեր։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ նոր կանոնները կհամապատասխանեցվեն հարթակային տնտեսության վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությանը։ Անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխություններ կկատարվեն, մասնավորապես՝ ապրանքների վերադարձի, ապրանքային քարտերի ձևավորման և պատվերների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մասով։

Գլխավոր նպատակն է ԵԱՏՄ բոլոր երկրներում էլեկտրոնային առևտրի միասնական չափանիշների ապահովումը։

Օրինակ՝ նույն ապրանքի վերաբերյալ տեղեկատվական քարտը Միության տարբեր երկրներից օգտվողների համար չպետք է տարբերվի։